![]()
Ստյոպա Սաֆարյանը գրում է..
Մեկ-մեկ՝ երբ ժամանակս թույլ է տալիս ու աչքովս են ընկնում իմ հարցազրույցների տակ արտասովոր հոգեկան, «սուրբ», «խիզախ» բնույթի տվայտանքներ, մեկնաբանություններ, փորձում եմ ուսումնասիրել տվյալ անձանց էջերը, նրանց գտնվելու, բնակության վայրերը, նախասիրությունները՝ ի դեմս տարածած նյութերի, և վերջապես լեքսիկոնը, որը նա օգտագործում է իր պատին ու առկա է մեկնաբանությունում․․․
Սարսափում եմ այդ հակասությունից, պահվածքից ոչ թե նրա համար, որ նա վատ մեկնաբանություն է գրել, այլ որ կատարելապես ադեկվատ չէ, արգելակներ չունի, սրբություններ չուն, շրջանակներ չունի, հավանաբար սանձող էլ չունի ու բնականաբար կամ ենթադրաբար ունի ընտանիք․․․ Ի վերջո, ես չեմ ապրում կամ ապրելու նրա հետ․․․ Նրա հետ ապրում են իր հարազատները․․․ Ու հարց է ծագում՝ ինչպե՞ս․․․
Մարդը նյութը չի կարդում, միայն վերնագիրն է կարդում ու հետևություն անում․ դա նշանակում է, որ նա տանն էլ լսելու կարողություն չունի ու կարող է գժականը միացնել հենց առաջին նախադասության մի քանի բառը լսելուց․․․ Իսկ նմանի հարազատները մեղք են․․․
Մարդը, հատկապես սա կանանց որոշ տեսակի է վեաբերում, կարող է իր էջում պուպուշ բաներ տարածել, մտքեր տարածել, իսկ նյութերի մեկնաբանություններում իրեն դրսևորել որպես կատարյալ խուլիգան կամ պոռնիկ․․․ Այլ բառ չես ասի օգտագործած բառաֆոնդից․․․ Նայում ես տարիքին, հագուկապին՝ շշմում, հայհոյում, վրավորում է ինչպես սապոժնիկը, կամ նրան դուր են գալիս այդպես արտահայտված մեկնաբանությունները․․․
Տաքսիտներն են շատ պատմել աղջիկների մի կատեգորիայի մասին, որոնք շենքի մուտքից նամուսով հագած-կապած նստու են մեքենան ու հենց տաքսու մեջ սկսում են հանվել ու հագնել «համազգեստը»․․․ Այս մարդիկ էլ այդպիսին են՝ ծանոթների շրջապատում կույսին ու սրբին հավասար մեկը, իսկ շրջապատից դուրս՝ թող ու փախիր․․․
Նրանց բարոյականությունը մեկ այլ տեսանկյունից՝ փորձում ես մոտ անցյալի հայտնի վճռական մարտերում գտնել էջում գրառում, լուսանկար սեփական խրոխտ որդիների արյունալի մարտերից, չկա ու չկա․․․ Միայն հավաքույթների, զխկտվելու, ճամփորդությունների, ռեստորանների, տարբեր պոզաների լուսանկարներ են, ոչ ավելին․․․ Բայց ամոթանք է տալիս մյուսներին թուրքի առաջ «նվաստանալու համար»․․․ բա որ պարզում ես, որ ապրում է Ռուսաստանում, եվրոապական երկրում կամ ԱՄՆ-ում․․․․ Կրկին՝ թող ու փախի․․․
Անգամ ուզում ես տեսնել, թե արդյո՞ք որպես հայրենասեր ծնող՝ հայր կամ մայր մի 10 որդի ունեցե՞լ է, որ Թուրքիայի դեմ կամ Արցախը ետ բերելու հնարավոր ճակատամարտում գոնե նրանցից 9-ին գիտակցաբար բարձրացնի հայրենիքի զոհասեղանին /իմ պապիս ընտանիքում 10-ից միայն մեկ եկղբայրը պատերազմ չի գնացել․․․/, մեկ էլ տեսնում ես՝ ընդամենը մի բթած, լխտիկ, սալերը թափահարող խոճկոր կամ մի նրբիկ-հեզիկ-մեզիկ, մանիկյուր-պեդիկյուրով մեկը կամ երկուսն ունի, որոնց հավանաբար շառից փորձանքից հետո «արտագաղթացրել է» ու դարձրել այլ երկրի քաղաքացի, որ կյանքը վայելեն․․․ Բայց տենչում է պատերազմ՝ «արժանապատիվ դիմադրություն» ու հայրենապաշտպանություն, բնականաբար այլոց որդիների, ամուսինների, եղբայրների հաշվին․․․ Զատո իրենք «հայրենասեր», «արժանապատիվ», «հատուցումը չմոռացած» կանայք ու տղամարդիկ են․․․
Ու ասում ես՝ Տեր Աստված, ի՜նչ լավ է յաս տեսակը մեր տանը չի ապրում, բաց չես կարող չմտածել նրա ընտանիքի անդամների մասին, եթե նա սկեսուր է, սկեսրար է, ամուսին է, կին է, մայր է, քույր է, եղբայր է․․․
Ո՞նց ենք այդքան անբարոյական․․․․ Այդպսին ծնվո՞ւմ են, թե՞ այդպիսին դառնում են․․․
![]()