![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրաարակել,որին կից գրել է.
Այսօրվա։ Վերնագիրը իմ հիպոթեզն է, թե ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը գնացել սահմանահատման ժամանակ անձնագրում դրվող կնիքի վրայից Արարատի ուրվագծի հանելուն։
Ես, իհարկե, ինսայդերական որևէ տեղեկություն չունեմ, պարզապես չեմ կարող չտեսնել վերջին շրջանում երկու լուրերի միջև կապը՝ նախ Թուրքիայում բացված «դիսկուրսը» Հայաստանի հետ սահմանակետը թալեաթի անունով անվանակոչելու հնարավորության մասին, որին հաջորդում է Հայաստանի այս որոշումը։
Ի դեպ, մեկ այլ կոռելացիայի մասին էլ եմ խոսել՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման թեժ կոնտեքտում Նեթանյահուի կողմից հանկարծակի մեր ցեղասպանության հիշատակումը, անգամ բլոգեր Լապշինի «շոկը» սահմանահատման կնիքի փոփոխության վերաբերյալ։ Իսկ դա ոչ միայն հետաքրքիր պատկեր է բացում Իսրայելի կողմից գործընթացի տապալման ցանկության մասին, այլ նաև այն, որ Իսրայելն էլ շահագրգռված չէ Թրամփի երթուղու գործարկմամբ, ինչպես Ադրբեջանը․․․
Դիտեք, լավ զրույյց է ստացվել։
![]()