Իմ մարդն ա, ծեծում ա լավ ա անում, քե՞զ ինչ…

Լրագրող Լիզա Ճաղաարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Էն՝ որ էդ երթուղայինի վարորդին պետք էր անհապաղ հեռացնել աշխատանքից, ավելին՝ զրկել վարորդական իրավունքից, որովհետեւ ակնհայտ է, որ էս մարդը հոգեկան խնդիրներ ունի, ճիշտ կանեն, որ խուլիգանության համար էլ դատեն։

Բայց ի՞նչ ասենք էն կանանց մասին, որ հարձակվել էին իր եւ հենց այդ կանանց իրավունքները պաշտպանող աղջկա վրա։( Ես դրանց նայելիս կնոջ էն տեսակին հիշեցի, որին ամուսինը գազանի պես ծեծում է, փորձում ես պաշտպանել, էդ նույն ծեծվող «հայեցի հայուհին» հարձակվում է պաշտպանողի վրա, թե՝ քո գործը չի, իմ մարդն ա, ծեծում ա լավ ա անում, քե՞զ ինչ։
Տխուր է։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նախօրեին տարածված տեսանյութում 46 համարի երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը:

«Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից:

Ուղևորափոխադրող ընկերության ներկայացուցիչներին քաղաքապետարանում հորդորել են աշխատանքներ տանել երթուղու վարորդների հետ՝ խստիվ պահպանել ուղևորների հետ շփման վարքականոնը, ինչպես նաև ավելի ուշադիր լինել Ճանապարհային երթեւեկության կանոնները պահպանելու հարցում»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ