«Մի հատ շառ նստելա, սիգարետի համար վիճելա». վարորդների արձագանքը

SHANTNEWS.am-ը զրուցել է 46 համարի երթուղայինների մյուս վարորդների հետ՝ փորձելով պարզել դեպքի մասին նրանց վերաբերմունքը:

Վարորդների մի մասը խոստովանել է՝ ղեկին ծխում է, և հազվադեպ է, որ ուղևորները խնդրում են հանգցնել ծխախոտը: Իսկ կոնկրետ նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի մասին վարորդներից մեկն ասաց.

«Մի հատ շառ նստել ա, սիգարետի համար վիճել ա»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երթուղային տաքսու ուղևորը ծխելու համար վիճում է վարորդի հետ:

Տեսանյութն ուսումնասիրվել է ոստիկանությունում, ինչի արդյունքում հունիսի 11-ին նշված երթուղային տաքսին հայտնաբերվել է:

Պարզվել է, որ վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ