Այս սահմանի բացման քաղաքական նշանակությունը .առաջին հերթին Հայաստանի ապաշրջափակման մասին է.Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Խորհրդանշական է, որ Քըլըչը Հայաստան է եկել հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելով՝ Մարգարայի անցակետով։ Եթե մինչև Ադրբեջանի հետ հարաբերությունների վերջնական կարգավորումը կարողանանք հասնել Թուրքիայի հետ ցամաքային սահմանի բացմանը, որն իր հերթին ազդելու է երկրորդ առանցքի վրա, ապա Հայաստանի համար հնարավորությունների պատուհան է բացվելու․

Ադրբեջանը սրտնեղելու է ավագ եղբոր վրա, Ադրբեջանի վրա ճնշման դաշտը մեծանալու է, և առնվազն դա նշանակելու է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացման քաղաքական որոշման ընդունում՝ առանց Ադրբեջանի բոլոր քմահաճույքները բավարարելու։ Դա նաև նշանակելու է ԵՄ մաքսային գոտու հետ ևս մեկ ցամաքային սահմանի բացում, ըստ որում՝ որով անխափան երկաթուղային ու ցամաքային հաղորդակցություն կա Եվրոպական միության հետ։

Այս սահմանի բացման քաղաքական նշանակությունը Հայաստանի համար ամենևին կամ առաջին հերթին տնտեսական հարթության վրա չէ։ Այն առաջին հերթին Հայաստանի ապաշրջափակման մասին է։ Ու թող սսկվեն այս ամենը «թուրքիայի վիլայեթացում», «սիրելի ռուսներին թուրքերով փոխարինելու» մասին բոլոր դիսկուրսավարները։ Սա այլ բանի մասին է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ