![]()
Այսօր ականատես եղա 25-ամյա երիտասարդի արարքին, ով 23 համարի ավտոբուսի վարորդն էր. սա պետք է կարդան բոլորը: Կանգառում ավտոբուս է բարձրանում մոտ 80 տարեկան մի տատիկ ու նստում ազատ նստատեղին։ Ես կողքից հետևում եմ ամբողջ տեսարանին։ Տատիկը հանում է թաշկինակն ու կապը քանդում․մեջը բնականաբար մանրադրամ է։
Նա հաշվում է մանրը ու վարորդին խնդրում կանգնել։ Վարորդը սովորականի պես կանգնեց, տատիկը նրան մեկնեց փողն ու ասաց․«Շնորհակալ եմ, տղաս»։ Բայց վարորդը փողը չվերցրեց։
Նա վերցրեց իր դրամապանակը, խնդրեց 3 րոպե սպասել, արագ վազեց խանութ, 4 տուփ կաթ գնեց, 2 թթվասեր, հաց, մակարոն ու միս։ Վազելով եկավ ու այդ մթերքը տվեց տատիկին։
![]()
Տատիկը հրաժարվում է՝ պետք չի, իր թոշակը հերքում է հացի ու էդ մնացածի համար։ Տղան ասաց՝ եթե չվերցնեք, ես հենց էստեղ էլ կշպրտեմ էս փաթեթը։
Տատիկը լաց եղավ, շնորհակալություն հայտնեց նրան, օրհնեց և այլն։ Վարորդն ավտոբուս է մտնում, ու էստեղ մի 40 տարեկան կին վրա է տալիս, թե արժե՞ր ինչ-որ մեկի շնորհակալության համար փող ծախսել ու մեր ժամանակը խլել։
![]()
Տղան շրջվեց, դուռը բացեց ու այդ կնոջը դուրս հրավիրեց՝ հետևյալ բառերով․«Ձեզ նմանների պատճառով տարեց մարդիկ երիտասարդներին սրիկա են համարում, որովհետև դուք ձեր երեխաներն երկերեսանիությունից ու ժլատությունից բացի ուրիշ բան ի վճակի չեք սովորեցնել»։
![]()