![]()
Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանի աշխատանքից ազատվելու մասին լուրերին և իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը
Բալասանյանի աշխատանքից ազատվելը աշխարհի վերջի պես ներկայացնող ԶԼՄ-ները պարտադիր նշում են, որ ինքը Արցախի հերոս է։
Այսինքն՝ ի՞նչ։
Որ հերոս է, պետք է պարտադիր պաշտո՞ն ունենա մինչեւ կյանքի վերջը ու իրեն վերին արտի ցորե՞ն երեւակայի։
Արցախի միակ հերոսը Վիտալի Բալասանյա՞նն է։
Բա էն Արցախի հերոսների հարցը ո՞նց լուծենք, որ երբեք պաշտոն չեն ունեցել ու ապրել եւ ապրում են կիսաքաղց։
Բա Մանվել Գրիգորյանն էլ է Արցախի հերոս, բերաններդ կչորանա՞, որ կեսբերան մի աջակցող բան էլ նրան ասեք։
Վիտալի Բալասանյանն ու Արցախում եւ Երեւանում հարստացած-հղփացած մնացած «Արցախի հերոսները» երեւի արդար քրտինքով են հղփացել, ձեր ռոբիկն էլ հետները։
Զահլա տարաք իսկականից։
![]()
![]()