![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել՝ նկատելով, որ Լուսակն գյուղի դպրոցը 35 տարի գործում էր բնակելի տանը, այսօր արդեն գյուղն ունի իր նորակառույց դպրոցը։
«Բարով վայելեք, երեխե՛ք ջան։
Լուսակնի նորակառույց դպրոցը այն 300 դպրոցներից մեկն է, որ կառուցվում է Հայաստանում»,— գրել է Չախոյանը:
![]()