![]()
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է 46 համարի երթուդղայնի արդեն նախկին վարորդը:
Ավելի վաղ հայտնել էինք` երթուղայինում սկանդալային միջադեպով հայտնի դարձած վարորդը հեռացվել է աշխատանքից:
Համացանցում տարածված տեսանյութից հայտնի վարորդին աշխատանքից հեռացնելուց բացի՝ նրա նկատմամբ ՃՈ-ն վարչական տույժ է կիրառել ղեկին ծխելու համար:
Վերջինս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասներ է հաղորդել տեղի ունեցածի վերաբերյալ:
![]()
Ֆեյսբուքյան օգտատեր Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Ժամը 5-ի կողմերը 46 համարի (33 23S համարներով) մարշուտկայի վարորդին խնդրեցի հանգցնել ծխախոտը, ասեց, որ չի հանգցնելու, երբ տեղեկացրեցի, որ հանրային տրանսպորտում արգելված ա ծխելն ու դրա համար տուգանք ա հասնում, ասեց, որ ում ուզում եմ բողոքեմ, իրան ոչ մեկ բան չի կարա ասի ու անի, հետո էլ ասեց, որ իջնեմ մարշուտկայից։
Ստիպված կամերաս միացրեցի, ասեցի, որ կրկնի նույնը, կանգնեցրեց մարշուտկան ու ասաց, որ չի քշելու, մինչև ես չիջնեմ, ասեց, որ փչացել ա։ Մարշուտկայի մեջի կանայք էլ սկսեցին ինձ վիրավորել, մեկն ասաց, որ կամերաս կջարդի, վերջում բոլորը դուրս եկան, ես էլ ուշանում էի, իջա, ոտքով շարունակեցի, ինձնից հետո մարդիկ հետ նստեցին, քշեց գնաց։
Երևանի քաղաքապետարան, էս հարցը ե՞րբ ա լուծվելու, չեմ հասկանում, ինչքա՞ն պիտի մեր ներվերի հաշվին երթևեկենք։
Խնդրում եմ նշել համապատասխան մարդկանց»:
Մարդ կա վարչապետի հետ «բազառ» ունի…Կառավարության շենքու ո՞վ կա, փախեք քանի շուտ է… ))
Posted by Taron Chakhoyan on Tuesday, June 11, 2019
![]()