ԶՈՒ ԳՇ պետը մարտական դրոշ է հանձնել Հատուկ նշանակության ուժերի հրամանատարությանը. լուսանկարներ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մարտական դրոշ է հանձնել Հատուկ նշանակության ուժերի հրամանատարությանը:

Ինչպես հայտնել են ՊՆ-ից, զինվորական պատվի, արիության, Հայաստանի Հանրապետությանն անձնուրաց ծառայելու և այն պաշտպանելու խորհրդանիշ մարտական դրոշը Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գնդապետ Լևոն Դավիդյանին հանձնելով՝ ԶՈՒ ԳՇ պետը վստահություն է հայտնել, որ զորատեսակը շարունակելու է պատվով կատարել իր առաքելությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ