![]()
Factor.am-ի հարցազրույցը ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ
– Պարո՛ն Կարապետյան, երեկ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իշխանական թեկնածու Գրիգոր Գուլյանը պարտվեց, հաղթեց գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը, որը, ըստ էության «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն է։ Ինչպե՞ս եք գնահատում նման արդյունքը և ինչո՞վ եք բացատրում իշխանական թեկնածուի պարտությունը։
– Վարչապետն այսօր գնահատական է տվել, որի հետ ես համաձայն եմ։ Իհարկե, երկակի տրամադրություն կա՝ պարտությունն ակնհայտ է, և դրա հետ պետք է հաշտվել։ Բայց ավելի կարևոր գնահատականն այն է, թե ինչին է ձգտում այս քաղաքական ուժը, Նիկոլ Փաշինյանը՝ ազատ, արդար ընտրությունների:
Վերջին շրջանում, երբ նա պատմում էր Հայաստանում ընտրական ցիկլերի՝ Երևանի ավագանու, այնուհետև ԱԺ ընտրությունների մասին, երբեք չէր ասում, թե որ քաղաքական ուժը որքան ձայն է ստացել։ Շեշտադրումը միշտ եղել է այն, որ հաղթել է ժողովրդավարությունը, և մենք ունեցել ենք ազատ ու արդար ընտրություններ, որոնք ճանաչվել են բոլոր հեղինակավոր կազմակերպությունների կողմից։
![]()
Հիմա ունենք տեղական ընտրություններ, որոնք գնահատում են տեղական դիտորդները։ Եվ մենք գոհ ենք, որ ՏԻՄ ընտրությունները գնահատվում են ազատ և արդար։ Այս քաղաքական թիմի կարևոր նվաճումը դա է։
տեսնանյութը՝ Factor.am
![]()