![]()
Արսեն Ավագյանը գրում է.
Հավաքական ընդդիմության ջախջախիչ պարտությունն իրենց սեփական լրատվականում։
ABC ընդդիմադիր լրատվական ալիքը հարցում է դրել` ու՞մ կընտերեք, եթե այս կիրակի ընտրություններ լինեն, և այստեղ կարևոր է նշել, որ ընդդիմադիր լրատվականի գերակշիռ մասը ընդդիմադիրներն են։
Ընդդիմության ամբողջ փուչիկը պայթեց հե’նց իրենց բնում։
Ռոբերտ Քոչարյանը, Սերժիկ Սարգսյանը, Տաշիրի Սամոն, իրենց կողմից սնվող լրատվականում, ջախջախիչ պարտություն կրեցին` Նիկոլ Փաշինյանին։
Գելափի Արամ, հարցման մասնակիցների թիվը բազմահազար է, և ընդդիմադիր, կողմնակալ դաշտում է։
Ովքեր կկանգնեն իրենց բնում ջախջախված այս հակահայ ուժերի կողքին, պարզապես հայ ժողովուրդը ջարդուփշուր է անելու է բոլորին միասին` 2026թ-ի ընտրություններում։
Հաշվի առնելով, նաև այն հանգամանքը, որ հարցումն իրականացվում է ընդդիմադիր լրատվականում, իրական պատկերն ավելի ջախջախիչ է լինելու, քան առկա է այս արդյունքներում։
Հայ ժողովուրդը քվեարկելու է Հայաստանի անկախության օգտին.
Հայ ժողովուրդը քվեարկելու է խաղաղության օգտին.
Հայ ժողովուրդը քվեարկելու է զարգացող Հայաստանի օգտին.
Հայ ժողովուրդը քվեարկելու է իր ընտրության իրավունքը պաշտպանելու օգտին.
Կե’ցցե Հայաստանի հանրապետությունը։

![]()