Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հիշեցնենք, որ դեռ երեկ համացանցում հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ Վիտալի Բալասանյանը պատրաստվում է հրաժարական տալ:

Եթե սկզբնական շրջանում որպես պատճառ նշվում էր վերջինիս հակասությունները ՀՀ իշխանությունների հետ, ապա ավելի ուշ պարզ դարձավ, որ իրականում Վիտալի Բալասանյանն արդեն որոշում ունի:

Միանշանակ մասնակցելու է նախագահական ընտրություններին, որի համար նաև Արցախում նոր շարժում է ձևավորել, որին արդեն մեծ թվով ՀԿ-ներ և կուսակցություններ են միացել։

Ի դեպ, նաև լուրեր են շրջանառվում, որ հենց Վիտալի Բալասանյանն է լուրերը շրջանառում, որի համաձայն, իր ազատման պատճառները ՀՀ իշխանությունների վերաբերմունքն է, փորձում է քաղաքական զոհի կարգավիճակ ստանալ, ինչը քաղաքական պրոցեսներում ընդունված քաղաքական տեխնոլոգիա է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ