Երևանում հողով բարձված բեռնատարը բախվել է բետոնե էլեկտրասյանը և 2 մեքենայի. սյունն ընկել է մեքենաների վրա

Սեպտեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 17։40-ի սահմաններում Գևորգ Վարդանյան փողոցում, թիվ 30 շենքի դիմաց, 35-ամյա Պետրոս Վ․-ն իր վարած հողով բարձված «Shacman» մակնիշի բեռնատարով բախվել է երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, ապա հենապատին, ինչի հետևանքով վնասվել են «Range Rover» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաներ, իսկ բեռնատարը այնուհետև բախվել է «Mercedes» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաների։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Տարածքը սահմանազատվել է, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ