Ընդդիմությունը նախանձելի վիճակում չէ, նրանց բոլոր թեզերը փշուր-փշուր են եղել․ Ազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանի կարծիքով՝ ընդդիմությունը նախանձելի վիճակում չէ․«Ամիսների ընթացքում այն թեզերը, որոնք մեծ ջանքերի ընթացքում փորձեցին գեներացնել, տարածել՝ կարծես թե փշուր-փշուր եղան ՀՀ քաղաքացիների աչքի առաջ, միջազգային հարթակներում ևս։ Կարծում եմ՝ քաղաքական ասելիքի զգալի դեֆիցիտ է նկատվելու առաջիկայում»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ընդդիմությունը 5 երգ գիտի, 5-ն էլ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին։ Պատգամավորը հիշեցնում է, որ նոյեմբերի 9-ից հետո, սակայն, այդ նույն գործիչները փաստաթուղթը կապիտուլյացիա էին համարում․ «Դեմոնիզացնում էին այդ փաստաթուղթը, ասում էին՝ կապիտուլյացիա էի։ Նւոյն ընդդիմությունն այսօր ասում է՝ պետք է վերադառնալ Նոյեմբերի 9-ի փաստաթղթին։ անլուրջ է այս խոսույթը, երբ այսօր այն դարձրել են փրկության օղակ»։

Պատգամավորի խոսքերով՝ ոչ մի ընդդիմադիր լրատվամիջոց կամ գործիչ այսօր չի խոսում այն մասին, որ սահմանին կրակոցներ չեն հնչում․ «Ցանկացած մեկ կրակոցի դեպքում՝ ամբողջ մամուլը գրում է, բայց երբեք չենք ասում, որ ամիսներ շարունակ կրակոցներ չկան։ Խաղաղության մասին ընկալումները վերանայման կարիք ունեն։ Եթե կայուն է տարածաշրջանում՝ տնտեսական աճի հնարավորություն է ստեղծվում, օտարերկրյա ներդրումների ֆանտաստիկ հնարավորություն է ստեղծվում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ