![]()
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Նոյեմբերյան համայնք կատարած այցի ժամանակ դիտարկել է Պտղավան բնակավայր տանող ճանապարհի շինարարական աշխատանքները:
![]()
Ինչպես հայտնել է մարզպետի աշխատակազմը, շինհրապարակում մարզպետը հանդիպումներ է ունեցել աշխատակիցների հետ: Նա մանրամասն տեղեկացել է աշխատանքների առաջընթացին, ծանոթացել առկա խնդիրներին:
![]()
Տեղանքում կատարված դիտարկումից հետո Հայկ Ղալումյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատու անձանց՝ շինարարության որակի և ժամկետների պահպանման ուղղությամբ:
![]()