![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Չինաստան կատարած քառօրյա այցից հետո ուղևորվել է Ճապոնիա, տեսանյութ է հրապարակել Տոկիոյից՝ ցույց տալով, թե որտեղ են ծխում ճապոնացիները:
Վարչապետը նշել է, որ խանութներում տեսել է բաց ցուցափեղկերով վաճառվող ծխախոտներն ու զարմացել, որ փողոցներում առհասարակ չկան ծխող մարդիկ:
«Հետո տեսա այ սա, այստեղ են ծխում Տոկիոյում»,- նշել է վարչապետն ու ցույց տվել հատուկ ծխարանները՝ տեղադրված դրսում:
Վարչապետը հավելել է, որ Հայաստանում բողոքում են սրճարաններում ու բացօթյա հասարակական տարածքներում ծխելու արգելքից, իսկ զուգահեռ աշխարհում նման պատմություններ կան:
![]()