Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն. պատճառը հայտնի է

Սեպտեմբերի 3-ից Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն: Այս մասին հայտնել է «Սյունիք» օդանավակայանը:

Ըստ օդանավակայանի հրապարակած տեղեկատվության՝ չվերթերի դադարեցումը պայմանավորված է օդանավի տեխնիկական սպասարկման անհրաժեշտությամբ:

«Սպասարկումն իրականացվում է՝ ապահովելու թռիչքների անվտանգությունն ու հարմարավետությունը»,- ասված է օդանավակայանի հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ