Ով պաշտպանում է ղարաբաղյան կլանին, նա պառակտում է հայությանը, պայքարում Հայաստան պետության դեմ. Շիրինյան

Ով պաշտպանում է ղարաբաղյան կլանին, նա պառակտում է հայությանը բոլոր իմաստներով ու պայքարում Հայաստան պետության դեմ։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը՝ շարունակելով.

«Սա պիտի հստակ լինի բոլորի համար։

Պարզ չէ՞՝ արցախահայությունը չի կարող նույնականանալ «ղարաբաղյան կլանի» հետ, որը տվյալ պարագայում մի խմբակ է։

Արցախահայության ողբերգության, ավելի լայն առումով հայության ծանր վիճակի առաջին ու վերջին, հիմնական պատասխանատուն ավանտյուրիստ ու որկրամոլ «ղարաբաղյան կլանն» է։

Իսկ հայությունը, հաղթահարելով ու մերժելով կլանին, ծանր աշխատանքով պիտի ստեղծի իր այսօրն ու սերունդների ապագան»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ