Կարո՞ղ է պարզվի Շահրամանյանը ԼՂ-ն լուծարելու ու սուտ մատնության դիմաց է անվնաս հասել Հայաստան․ Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը գրում է

«Այ «անաչառ» լրագրողներ ջան, Սամվել Շահրամանյանի հետ, որ հաջորդիվ հարցազրույց անեք անպայման ասեք, որ ամբախ-զամբախ դուրս տալու փոխարեն, ավելի լավ է մանրամասնի, թե ինչպե՞ս և ինչի՞ դիմաց է անխոչընդոտ հայտնվել Հայաստանում, երբ Լեռնային Ղարաբաղը շրջապատված էր, երբ գերեվարվեցին ԼՂ բոլոր պաշտոնյաները, երբ մեր հայրենակիցները կյանքի ու մահվան կռիվ էին տալիս դեպի Հայաստան ճանապարհին:

Կարո՞ղ է պարզվի, որ Շահրամանյանը ԼՂ-ն լուծարելու ու Հայաստանի Հանրապետության մասին սուտ մատնության դիմաց է անվնաս հասել Հայաստան ու չի գերեվարվել, ինչպես մնացած բոլոր ԼՂ պաշտոնյաները»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ