Էս ռոբասերժական ջեբկիր կայքերն արդեն էնքան են գժոտել, որ սկսել են հեգնել Նիկոլի «գեղջկական» ծագումը

Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Էս ռոբասերժական ջեբկիր կայքերն արդեն էնքան են գժոտել, որ սկսել են հեգնել Նիկոլի «գեղջկական» ծագումը, հետն էլ թե բա՝ աղքատ ընտանիքում է մեծացել։ Թե ինչով է «գեղջկական» ծագումը ծաղրանքի թեմա, համեստ ապրելն էլ՝ անպատվաբեր, սա թողնենք էս քաղքենի ոչնչությունների եզական վզին։

Բայց եթե «գեղջկական», ուրեմն «գեղջկական»։ Ձեր սեՌժիկը երեւի Փարիզից է ժամանել թռչող գորգի վրա նստած, ռոբիկն էլ փաստորեն Հռոմից է օդապարիկով վայրէջք կատարել Երեւանում։ Հետն էլ՝ թեւ-թեւի ավարտել են Օքսֆորդի համալսարանը, Հարվարդն էլ՝ վրայից, ու սրանցից ամեն մեկի դարակում էլ երեքական դոկտորական դիսերտացիա է շարած։ Ու պապաներն էլ Ռոքֆելլերն ու Օնասիսն են եղել։

Գեղջկականությունն ուղղելի «թերություն» է, մանավանդ եթե խոր մտածենք ու քաջություն ունենանք խոստովանելու, որ ողջ Հայաստանի բնակչությունը գեղջկական ծագում ունի։

Իսկ ա՛յ ԳԵՂՑԻՈՒԹՅՈՒՆԸ երբեք չի բուժվում, եթե նույնիսկ ձեզ նման գեղցիներին տանեն բաց թողնեն Լուվրի թանգարանում ու դուռը պինդ փակեն, որ մի քանի տարի դուրս չգաք էնտեղից։ Մեկ է, դուրս գալուց հետո ասելու եք՝ էդ ատկռիտկեքի ռամկեքը լավ պլպլում էին։ Ոնց որ ժամանակին ձեր «արվեստաբան» ռոբիկը Ազգային պատկերասրահում բութ-բութ նայեց կտավին ու ասաց՝ ռամկեն սիրուն ա։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ