![]()
ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Հայաստանը կանգնած է ռազմավարական նոր իրականության առաջ․ մեկ շնչին ընկնող ChatGPT-ի օգտագործմամբ մենք 5-րդն ենք աշխարհում և առաջինը տարածաշրջանում՝ շուրջ 7․9% շաբաթական ներգրավվածությամբ։ Սա ոչ միայն թվային գրագիտության ցուցանիշ է, այլև ազգային ուժի աղբյուր։
AI Data Factory նախաձեռնության և grassroots լայն ընդունման համադրությամբ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային արհեստական բանականության հետազոտության, ուսուցման և ինովացիայի կենտրոն։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի գիտելիքի տնտեսություն, տեխնոլոգիական ինքնիշխանություն և գլոբալ մրցունակություն։
Սա պետք է ամրագրվի որպես Հայաստանի պետական ռազմավարություն»։
![]()