![]()
2-ամյա Էրիկ Հախնազարյանը կարիք ունի դիետիկ հատուկ սննդի, որի արժեքը ամսական 80.000 դրամ է կազմում: Նրա հոր` Գեւորգ Հախնազարյանի խոսքերով` Էրիկը 2 շաբաթ է` անհրաժեշտ կերը չունի, որ ուտի:
2-ամյա Էրիկի մոտ ախտորոշվել է ցելիակիա (անբավարար փարթամություն, անեմիա):
Էրիկի առողջական վիճակը գնալով վատանում է: Նշենք, որ Էրիկի հայրն ապրում է ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքում:
«Ժողովուրդ» օրաթերթին դիմած Գեւորգ Հախնազարյանը պատմեց, որ վերջին տարիներին արտագնա աշխատանքի է մեկնում, բայց երեխայի առողջական վիճակի վատացման պատճառով հետ է եկել:
Գեւորգ Հախնազարյանի ընտանիքն այլեւս գումար չունի Էրիկի համար անհրաժեշտ կերը եւ դեղերը գնելու համար: «Ես կերի համար դիմել եմ բազմաթիվ տեղեր եւ ստացել մերժում»,- պատմեց Գեւորգը: Գեւորգի դիմումին ի պատասխան` Առողջապահության նախարարությունից արձագանքել են հետեւյալը.
![]()
«ԱՆ-ն մանկական կերերի կենտրոնացված կարգով գնում չի իրականացնում, չի ստանում նաեւ որպես մարդասիրական օգնություն, ուստի այն ձեր երեխային տրամադրել չի կարող»:
Ապա հորդորել է դիմել պոլիկլինիկա, քանի որ դեղերի դուրսգրումն իրականացվում է` «ՀՀ հիմնական դեղերի ցանկին համապատասխան»: Արարատի քաղաքապետարանը եւս չի օգնել դժվարին կացության մեջ հայտնված ընտանիքին` պատճառաբանելով, որ գումար չկա : Փոխարենը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իրեն եւ իր ենթականերին խոշոր գումարով պարգեւատրում է: Թե որ արժանիքի համար, անհայտ է: Իսկ, ահա, նախագահի աշխատակազմից արձագանքել են` նշելով.
«Ըմբռնումով ենք մոտենում Ձեր խնդրին, բայց 2019 թվականի բյուջեով այդ նպատակի համար միջոցներ չկան»: Ապա դիմումը հասցեագրվել է Առողջապահության նախարարություն:
տեսանյութը՝ armlur.am
![]()