![]()
Արփի Դավոյանը գրել է՝
Երեկ և այսօր Ստեփանավանը կերպարանափոխվել էր … մեր քաղաքի վաղեմի մշակութային շունչն էր վերադարձել…
Երեկ` Արամ Խաչատրյան. «Դիմակահանդես» բալետը🕺💃, այսօր` Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան🎵🎶։
Օգոստոսի 28-ին հիմք դրվեց «Արենա Լոռի» միջազգային փառատոնին, որը հիացրեց և շարունակելու է հիացնել հանդիսատեսին։
Շնորհակալ եմ Մաեստրո Կարեն Դուրգարյանին նման հրաշքը Ստեփանավան բերելու համար, շնորհակալ եմ Ստեփանավանի համայքնապետ Արմեն Գրիգորյանին` աջակցության համար, շնորհակալ եմ բոլոր ստեփանավանցիներին և հյուրերին նման խանդավառությամբ այս մասշտաբային և կախարդական ներկայացումներին ներկա լինելու համար։
Եվ սա ամենը չէ….
![]()