![]()
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը Civic.am-ի եթերում նկատեց, որ վաշինգտոնյան փաստաթղթերը Թրամփի վարկանիշի հետ առնչվող գործընթաց են նաև, բայց փաստն այն է, որ կողմերը եկել են համաձայնության՝ հետևաբար, ըստ նրա, Ջեյմս օ՛Բրայանի հոդվածը, որն այս փաստաթղթերը ստորադասող էլեմենտներ է պարունակում, այնքան էլ օբյեկտիվ չէ։
Արդյոք օգոստոսի 8-ի փաստաթղթերը, որոնք վերաբերում են նաև ճանապարհների ապաշրջափակմանը, ավտոմատ կերպով չեղարկո՞ւմ են նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Ըստ Վարդանյանի՝ երբ նույն բանի վերաբերյալ նոր փաստաթուղթ է ստորագրվում, տրամաբանությունը հուշում է, որ նախորդ պայմանավորվածությունն այլևս ուժի մեջ չէ։ Ուրիշ բան, եթե կողմերը հետագայում հայտարարեն, որ դուրս են գալիս վաշինգտոնյան պայմանավորվածություններից։ Այդ ժամանակ միգուցե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կրկին ակտուալ դառնա։ Չնայած դրա հավանականությունը քաղաքագետը շատ ցածր է համարում։
Էդգար Վարդանյանը նկատում է, որ այնպես չէ, թե վաշինգտոնյան փաստաթղթերն ամբողջությամբ արտացոլում են Ադրբեջանի ցանկություննները։ «Ադրբեջանը գնացել է որոշակի զիջումների իր կողմից։ Նրա պատկերացումները շատ ավելի այլ էին։ Օրինակ՝ այն, որ ստորագրված փաստաթղթով որևէ արտատարածքային կոմպոնենտ չպետք է լինի, միջանցքային տրամաբանություն չպետք է լինի, և այն, որ ինչ որ արվում է, փոխադարձ պետք է արվի»,- ասաց Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
![]()