![]()
Armdaily.am-ը գրում է՝ Առավոտից լուրեր են տարածվում, որ զբաղեցրած պաշտոնից ազատվելու է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Եթե սկզբնական շրջանում որպես պատճառ նշվում էր վերջինիս հակասությունները ՀՀ իշխանությունների հետ, ապա ավելի ուշ պարզ դարձավ, որ իրականում Վիտալի Բալասանյանն արդեն որոշում ունի:
Միանշանակ մասնակցելու է նախագահական ընտրություններին, որի համար նաև Արցախում նոր շարժում է ձևավորել, որին արդեն մեծ թվով ՀԿ-ներ և կուսակցություններ են միացել։
Ի դեպ, նաև լուրեր են շրջանառվում, որ հենց Վիտալի Բալասանյանն է լուրերը շրջանառում, որի համաձայն, իր ազատման պատճառները ՀՀ իշխանությունների վերաբերմունքն է, փորձում է քաղաքական զոհի կարգավիճակ ստանալ, ինչը քաղաքական պրոցեսներում ընդունված քաղաքական տեխնոլոգիա է։
![]()
Ավելին, ավելի վաղ ևս, Վիտալի Բալասանյան 2012 թվականի նախագահական ընտրություններին օգտվել էր այդ հնարքից և ընտրություններին ներկայացել որպես «քաղաքական հալածյալ»:
![]()
աղբյուրը՝ Armdaily
![]()