Նախագահ Թրամփի մակագրությամբ հիմա արդեն հանրահայտ լուսանկարները. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում երևում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մակագրությամբ իրեն նվիրած լուսանկարները:

Տեսանյութին կից վարչապետը գրել է.

«Նախագահ Թրամփի մակագրությամբ հիմա արդեն հանրահայտ լուսանկարները։ Շնորհակալ եմ»:

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը:

Խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին նախաստորագրվել է, ինչը նշանակում է, որ կողմերը պաշտոնապես և գրավոր կերպով արձանագրել են, որ այդ փաստաթուղթը իրենց համար ընդունելի է և, ըստ էության, արդեն անփոփոխելի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ