![]()
Բլոգեր Արթուր Չախոյանը հրապարակել է հերթական «բացահայտող» հրապարակումը՝ հայտարարելով, թե իբր իրեն հասարակական տրանսպորտում անօրինականորեն տուգանել են։
Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը անդրադարձել է հրապարակմանը՝ նշելով, որ զարմանալիորեն վերջինս «մոռացել» է ցույց տալ այն հատվածը, որտեղ անձամբ պահանջում է, որ իր նկատմամբ վարչարարություն իրականացվի։
«Հասարակական տրանսպորտում վճարման փաստը հավաստող ապացույց չներկայացնելու պատասխանատվությունը կրում է ուղևորը։ Այս հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ նրա վարչական պատասխանատվության ենթարկելու համար, ինչի արդյունքում էլ վերջինիս նկատմամբ վարչարարություն է իրականացվել»,- գրել է Կոստանյանը:
![]()