«Ընտրություններում ժողովուրդը հնարավորություն կունենա նախկին նախագահների քաղաքական լեզուն արմատախիլ անել»․ Նիկոլ Փաշինյան

«Ինձ ամենաշատը մեղադրում են նրա մեջ, որ ՀՀ նախկին նախագահները մեր քաղաքական կյանքում դեռ գոյություն ունեն։ Հույս ունեմ, որ առաջիկա ընտրություններում այդ հարցը կլուծվի»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ժողովուրդն ընտրություններով Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին իրենց տեղերը ցույց է տվել։

«Ես պիտի արդարանամ, որ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի լեզուն դեռ պտտվում է ՀՀ-ում որևէ բան ասելու, բայց ես կարծում եմ, որ առաջիկա ընտրություններում մեր ժողովուրդը հնարավորություն կունենա նրանց քաղաքական լեզուն կտրել և արմատախիլ անել»,-ասել է Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ