Վարչապետը շնորհակալություն է հայտնել Նարեկ Մկրտչյանին, հաջողություններ մաղթել՝ Արսեն Թորոսյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նարեկ Մկրտչյանին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և Արսեն Թորոսյանին մաղթել հաջողություններ նոր պաշտոնում:

Վարչապետն այս մասին հայտնել է սոցցանցերի իր էջերում՝ հրապարակելով տեսանյութ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ նախագահի հրամանագրով՝ Նարեկ Մկրտչյանն ազատվել էր նախարարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով՝ Նարեկ Մկրտչյանը նշանակվել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:

Արսեն Թորոսյանն էլ նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ