Նշանակվել են Արագածոտնի, Արարատի և Վայոց ձորի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նախագահներ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 27-ի հրամանագրով Գոռ Մինասյանը նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Հայկ Պետրոսյանը նշանակվել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Ըստ ՀՀ նախագահի պաշտոնական կայքի՝ նշանակումները կատարվել են հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի որոշումներով ներկայացված առաջարկությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ