![]()
Ժամանակն է, որ Ադրբեջանի ամենաբարձր մակարդակում էլ խաղաղության մասին կոչեր հնչեն, դադարեցվի այն խոսույթը, որը սնում է ժողովուրդների վախերը, հավելյալ թշնամանքի գեներացում չլինի։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Քանի մենք խաղաղություն ենք կառուցում Ադրբեջանի հետ, գերիների հարցի ամբողջական լուծումը ավելի հեշտ է դառնում»,-նշել է Միրզոյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի հարցին։
![]()