Նոր Նորքի Տորք Անգեղի արձանի հարևանությամբ ստեղծվում է նոր զբոսայգի. Տիգրան Ավինյան. տեսանյութ

Նոր Նորքի Տորք Անգեղի արձանի հարևանությամբ ստեղծվում է նոր զբոսայգի․ 4․2 հեկտար տարածք, որը կլինի երևանցիների ու քաղաքի հյուրերի համար ժամանակակից, հասանելի ու հարմարավետ միջավայր։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այգին կունենա ընդարձակ կանաչ գոտիներ, երեխաների համար խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ ու բացօթյա ամֆիթատրոն։ Նախատեսված են նաև ճեմուղիներ ու հեծանվային ուղիներ։

Այս նախագիծը Նոր Նորքը դարձնելու է ընտանիքների, երեխաների, մարզասերների ու պարզապես զբոսանքի եկած բոլոր մարդկանց համար սիրված վայր»,- գրել է Ավինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ