![]()
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի օգոստոսի 27-ի հրամանով Գևորգ Հայրապետյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ:
Այս մասին հայտնել է կոմիտեն:
Գևորգ Հայրապետյանի կենսագրությունը
28.08.2025 թվականից ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցին բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ
06.08.2025-28.08.2025թթ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի անդրազգային, ինչպես նաև կոռուպցիոն այլ բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ
20.05.2025-06.08.2025թթ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննչական վարչության պետի պաշտոնակատար
14.04.2025-19.05.2025թթ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խորհրդական
2024-2025 թթ. ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ
08.01.2024-07.06.2024թթ. ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետի տեղակալ
2023-2024 թթ. ՀՀ ԱԱԾ քննչական 2-րդ բաժնի պետի տեղակալ
10.04.2023-10.07.2023թթ. ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչության 2-րդ բաժնի ՀԿԳ ավագ քննիչ
2021-2023թթ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի 2-րդ բաժնի ՀԿԳ ավագ քննիչ
2020-2021 թթ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի 2-րդ բաժնի ավագ քննիչ
16.03.2020-12.06.2020թթ. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ
2017-2020 թթ. ՀՀ ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ
2015-2017 թթ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ
2014-2015 թթ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ
2013-2014 թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչ:
2012-2013 թթ. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր
Կրթություն
Սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 2012 թվականին՝ ստանալով իրավագետի որակավորում:
Սովորել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում, որն ավարտել է 2018 թվականին՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի դիպլոմ:
Սովորել է ՀՀ փաստաբանների դպրոցում, որն ավարտել է 2020 թվականին՝ ստանալով փաստաբանի արտոնագիր:
Պարգևներ
Պարգևատրվել է բազմաթիվ գերատեսչական մեդալներով:
Այլ տվյալներ
Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:
![]()