Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Oգոստոսի 27-31-ին, սեպտեմբերի 1-ին ողջ հանրապետությունում, այդ թվում մայրաքաղաք Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը:

Հանրապետության տարածքում օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան 2- 5մ/վ։ Օգոստոսի 27-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 27-29-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ