Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանման միջոցառումների մեխանիզմները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանմանն ուղղված աշխատանքները։

57518_b.jpg (952 KB)

Ներկայացվել են անկանխիկ գործառնությունների խթանման միջոցառումների մեխանիզմները և ազդեցությունների գնահատականները: Մտքեր են փոխանակվել գործառնություններից հետվերադարձի հիմնական սկզբունքների, անկանխիկ առևտրից հետվերադարձի ներդրման հիմնական նպատակների շուրջ:

57519_b.jpg (1.02 MB)57517_b.jpg (1.02 MB)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նախնական փուլում իրականացնել համակարգի փորձնական (պիլոտային) գործարկում և դրա արդյունքների հիման վրա հստակեցնել հետագա քայլերը՝ ապահովելով համակարգված և ամբողջական ներդրումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ