![]()
Կոլորադո նահանգի բնակչուհի ինչպես նաև բուժքույր Նիկոլ Հոլլը երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն էր սպասում:Կարծես թե ամեն ինչ կարգին էր, սակայն ծննդաբերության ժամանակ աղջիկը հանկարծ սկսեց շնչահեղձ լինել:
Թթվածնային դիմակը նրան չէր օգնում, նրա մաշկը սկսեց կապտել: Նիկոլին տեղափոխեցին վիրահատարան՝ ամուսնուն տեղեկացնելով, որ երեխայի կյանքը հնարավոր կլինի փրկել միայն կեսարյան հատման միջոցով:
Մինչ վիրահատությունը Նիկոլի սիրտը կանգ առավ, և թթվածնային դիմակը հեռացրին: Բժիշկները մտածում էին միայն երեխային փրկելու մասին, անհրաժեշտ էր արագ գործել:
![]()
Առանց անզգայացման՝ բժիշկներն անցան վիրահատական միջամտության. աղջկա որովայնը բացելուց հետո նրանք տեսան, որ երեխան պատրաստվում էր արդեն բնական ճանապարհով լույս աշխարհ գալ: Երեխային մի կերպ կարողացան փրկել, ուսի վրա նույնիսկ քերծվածք եղավ: Երբ երեխան սկսեց ճչալ, հանկարծ բժիշկները նկատեցին, որ Նիկոլի զարկերակը սկսեց աշխատել:
![]()
Այդ ընթացքում նա արնահոսում էր, և բժիշկները ստիպված էին հեռացնել արգանդը, կարևորը, սակայն, սիրտը աշխատում էր, չնայած կորցրել էր 4,5 լիտր արյուն: Հետագա հետազոտությամբ պարզվեց, որ կնոջ մոտ ծննդաբերական ջրերը ներթափանցել են արյան մեջ, որից էլ առաջացել է շնչահեղձություն: Դա հազվադեպ հանդիպող երևույթ է: Նիկոլի և Էնթոնի կյանքում ամեն ինչ լավ է, նրանք միասին և սիրով մեծացնում են 3 երեխաներին:
![]()
![]()