![]()
«Ճամփորդական» ակումբի հիմնադիր Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքում գրել է․
Coca-Cola-ի հերթական մարքեթինգային հաղթանակը։
Ֆեսթին մնացել է ընդամենը 5 օր։
Կարծում եք Coca-Cola-ն ի սկզբանե չգիտե՞ր, թե ում է հրավիրել, չէ՞ր ուսումնասիրել տվյալ կատարողի գործունեությունն ու հոլովակները, չէ՞ր կանխատեսել հասարակության որոշ մարգինալ շերտերի արձագանքները։
Իհարկե ուսումնասիրել էր։
Ավելին, ունեմ լուրջ կասկածներ, որ հենց իրենց մարքեթինգային թիմն էլ որոշակիորեն բորբոքեց էս կրքերը։
Ֆեսթին մնացել է ընդամենը 5 օր։
Համերգից 5 օր առաջ արտիստ չեղարկելը վստահաբար ֆինանսական լուրջ տույժերի հետ է կապված։
Համերգից 5 օր առաջ այլ արտիստ ներգրավելը հեքիաթի ժանրից է, անհնար է կազմակերպչական և այլ առումներով։
Հետևություն։
Coca-Cola-ն հենց սկզբից էլ պլանավորել էր էս սռաչը։ Սևդալիզան ամենայն հավանականությամբ չէր էլ գալու։ Մեկ այլ աստղի հետ վաղուց կար պայմանավորվածություն։
Ուղղակի պետք էր էս սռաչը կազմակերպել, որի արդյունքում Coca-Cola-ն ամրապնդեց իր դիրքերը «հավատավոր» ժողովրդի սրտերում, մինիմալ ներդրումներով ապահովեց մասշտաբային PR և մի զարկով մի քանի նապաստակ խփեց։
Ես ի սկզբանե էլ չէի հասկանում, թե ինչի է էս տարվա ֆեսթին ընտրվել հենց Սևդալիզան։ Հաշվի առնելով, որ առանձնապես մեծ պոպուլյարություն չունեցող կատարող է հատկապես հայկական լսարանի շրջանակներում։
Բայց հիմա ամեն ինչ ընկավ իր տեղը։ Փազլը հավաքվեց։
Շնորհավորում եմ Coca-Cola-ի թիմին` հերթական գրագետ և հաջող մարքեթինգային արշավի կապակցությամբ։ Սա իսկական մաստեր֊կլաս էր, թե ինչպես կանխատեսել և կառավարել սպառողների վարքագիծն ի շահ բրենդի առաջխաղացման։
Բրավո։
Հուսամ Արտաշ Ասատրյանն էս առիթով մի գիգանտ մոմ կվառի 
![]()