«Կարողա մի օր էլ մենք կոչ անենք, որ Նիկոլ Փաշինյանի գլուխը պետք ա քարով ցխեն». ինչի համար են բերման ենթաարկել Արթուր Դանիելյանին

Արթուր Դանիելյանը քիչ առաջ ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

«Ադեկվատ» ՀԿ-ի անդամներից մեկը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց, որ Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիք հնչեցնելու կասկածանքով:

ՀՀ ոստիկանությունից մեր զրույցում միայն ասացին, որ Դանիելյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին՝ սպառնալիք հնչեցնելու կասկածանքով, նախապատրաստվում են նյութեր:

Ըստ ամենայնի՝ Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել երեկ ասուլիսի ընթացքում հնչեցրած հետեւյալ խոսքերի համար. «…Էս ամեն ինչ արդյունքում շուտով կարողա մի օր էլ մենք կոչ անենք, որ Նիկոլ Փաշինյանի գլուխը պետք ա քարով ցխեն»։

Արթուր Դանիելյանն այդ արտահայտությունը հնչեցնում է 23:00 րոպեից հետո:

Մամլո ասուլիս` «Ադեկվադ» ՀԿ փոխնախագահի վրա հարձակման փաստով:

Մամլո ասուլիս` «Ադեկվադ» ՀԿ փոխնախագահի վրա հարձակման փաստով:

Posted by Ադեկվադ on Sunday, June 9, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ