Այս «մարդկանց» վրա է պատերազմի կուսակցությունների հույսը. Պապոյանը՝ վարչապետի ուղերձի «ջղայն սմայլերի» մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսապատճեններ է հրապարակել՝ արված Աննա Հակոբյանի գրառումների մեկի արձագանքների դաշտից:

«Վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, կիսվել է Վարչապետի ուղերձով ու աչքս ընկավ, որ 1000 «ջղայն» սմայլիկ կա։ Հետաքրքրեց, ասեցի տեսնեմ ովքե՞ր են մեր այն սիրելի քաղաքացիներն, որ այդքան ջղայնացել են այդ փաստից։

Պարզեցի, որ այդ քաղաքացիներն են Malonne Kouanang-ը, Thrain Tuy-ը, Van Li-ն, Sudi Made-ն, Vaqar Ali-ն, Hlin Hlin և ևս նման 994 քաղաքացի։

Ահա այս «մարդկանց» վրա է պատերազմի կուսակցությունների հույսն ու հավատը»,- գրել է Պապոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ