Մարիամ Փաշինյանը` Աբովյանի ընտրությունների մասին

Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է երեկ Աբովյան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների թեմային:

Նա հայտարարել է, որ ընտրությունների անցկացման այդ օրինակն ու դրանց արդյունքը վկայում է երկրում ժողովրդավարության ամբողջական հաստատման մասին:

Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.

«Աբովյան քաղաքում իշխող կուսակցության թեկնածուի չընտրվելը միանշանակ ցույց է տալիս պետության վճռականությունը բացարձակ ժողովրդավարության հասնելու բարդ ու խոչընդոտներով լի ճանապարհին:

Որոշ ֆեյսբուքյան «վերլուծաբաններ» շտապում են անհիմն հետևություններ անել նմանատիպ քաղաքական զարգացումներից հետո, առանց հաշվի առնելու, որ այսպիսի երևույթները չափազանց խորքային ազդեցություն են ունենալու ու հանգեցնելու ազդեցիկ տեղական ու կառուցվածքային բարեփոխումների` հանուն ժողովրդավարության ու որ ամենակարևորն է, այս բարեփոխումները լինելու են մնայուն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ