![]()
«Հայաստանի գեղեցկուհի» ճանաչված Հայկուհի Մաթևոսյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է մանկության լուսանկարն ու մակագրել․ «13 տարի առաջ»:
19-ամյա մոդելի հրապարակումը նոր քննարկումների տեղիք է տվել նրա բնական գեղեցկություն ունենալ-չունենալու, պլաստիկ միջամտությունների դիմելու մասին:
Մոդելը հերքում է, որ որևէ պլաստիկ միջամտության է դիմել:
![]()
«Իմ շուրթերը բնական են։ Եթե որևէ միջամտություն արված լիներ, կասեի, որովհետև դրանում վատ բան չեմ տեսնում։ Այնքան գրեցին` շուրթերը մեծացրած է, ջղայնացած ասացի`եթե որևէ հաղորդման հրավիրեն, եղբորս հետ եմ գնալու, իր շուրթերն էլ են ևս շատ մեծ։ Այդպես կապացուցեմ, որ իմ շուրթերին միջամտություն չկա։
![]()
Արտաքին որևէ միջամտություն դեռ չեմ արել։ Ասում եմ դեռ, որովհետև երբեք չգիտես, թե ապագայում ինչ կլինի։ Գուցե, հիմա ասեմ` բացառում եմ, 5 տարի հետո ինչ–որ փոփոխություն անեմ։ Ես 16 տարեկանում քթիս միջնապատն եմ վիրահատել։ Այդ տարիքում պլաստիկ վիրահատություն անել չի կարելի։ Եթե պլաստիկ վիրահատություն արած լինեի, հաստատ այսպիսի մեկնաբանություններ չէին լինի»։
![]()