![]()
Ոստիկանությունը կրկին բերման է ենթարկել «Ադեկվադ» կուսակցության անդամներից մեկին։
«Ադեկվադ»-ի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է՝ ինչպես է ոստիկանությունը մեքենայով բերման ենթարկում Արթուր Դանիելյանին, որը ձեռնաշղթաներով է։
Ոստիկանությունից փոխանցեցին, որ այս պահին չեն կարող ասել՝ ինչու է բերման ենթարկվել Արթուր Դանիելյանը։
«Մանրամասներն ուշ կհրապարակենք», — ասացին ոստիկանությունից։
![]()
Նշենք, որ «Ադեկվադ»-ի անդամներից մեկն ուղիղ եթերում հայտարարեց, որ Դանիելյանին բերման են ենթարկել ՀՀ վարչապետ «Նիկոլ Փաշինյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիք հնչեցնելու համար»։
![]()