![]()
Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, «Օստանկինոյում» բախվել է ընկերուհու` Էլինա Մազուրի հետ, գրում է NTV-ն: Սա տեղի է ունեցել 2 տարի անց մամուլի սկանդալային ասուլիսից, որտեղ նրանք միմյանց վիրավորել էին, իսկ Մազուրը ուղիղ եթերում հարձակվել էր Վիտալինայի վրա:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Էլինա Մազուրը ժամանակին ամեն բան անում էր, որպեսզի Վիտալինան և Արմեն Ջիգարխանյանը չամուսնալուծվեն: Մազուրի հետ շփումը դադարեցնելուց հետո Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայան դատի է տվել նրան և հայտարարել, թե վերջինս սուտ տեղեկություններ է հրապարակում իր մասին:
Եվ ահա, 2 տարի անց «Օստանկինոյում» Վիտալինան իր նոր ընկերոջ՝ Պրոխոր Շալյապինի հետ, հանդիպել է «վաղեմի թշնամուն»:
Պրոխոր Շալյապինի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նկարահանման ժամանակ Էլինա Մազուրը, կողքի սենյակից լսելով իր հասցեին հնչող արտահայտությունները, ներխուժել է սենյակ, խանգարել նկարահանումը և հարվածել Վիտալինային:
![]()
Նշվում է, որ Շալյապինը փորձել է բաժանել երկու կանանց:
![]()