![]()
Նիկոլ Փաշինյանին այսօր լրագրողները խնդրեցին պատասխանել մեկ հարցի: Երբ հարցերի թիվն աստիճանաբար ավելացավ, Փաշինյանը հիշեցրեց՝ ասել էին, որ մեկ հարց են տալու:
Արձագանքին, թե բոլորը նույն թեմայով են, Փաշինյանն անեկդոտով պատասխանեց.
«Էն անեկդոտը գիտե՞ք, որ մեկը ոսկե ձկնիկ է բռնում, նա ասում է՝ երեք ցանկություն պիտի ունենաս, ասում է՝ լավ, ասում է՝ ուզում եմ Մերսեդես՝ S դասի, բնակարան՝ քաղաքի կենտրոնում, և 1 մլն դոլար՝ էս մեկ: 3
Հիմա ձեր պատմությունն է:
Երեք հարց տվեցիք, թողեք՝ գնամ»:
![]()