ԴԶՈՒՄ է, երբ իշխանությունը չի դավաճանում իր հռչակած սկզբունքներին և ընտրությունները չի կեղծում…

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ուրախ եմ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների արդյունքներով:

Ուրախ եմ ոչ թե այն պատճառով, որ հաղթել է գործող քաղաքապետը և պարտվել է իշխող կուսակցության թեկնածուն:

Այս առումով ինձ համար միևնույն է թե ով կհաղթեր` ոչ մեկին չեմ ճանաչում և երբեք որևէ կուսակցական նախասիրություն չեմ ունեցել:

Պարզապես ԴԶՈՒՄ է, երբ իշխանությունը չի դավաճանում իր հռչակած սկզբունքներին և ընտրությունները չի կեղծում:

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հանրապետության մի շարք համայնքներում հունիսի 9-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքները:

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ ստանալով 6 457 քվե:

Նրա հիմնական մրցակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանը ստացել է 6 235 ձայն: Գրիգորյան Սասունը ստացել է 619 քվե, Ղազարյան Արթուրը՝ 100, Մկրտչյան Մանուկը՝ 301։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ