![]()
Հաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Իշխանությունները ցույց տվեցին,որ չեն գնալու ընտրակեղծիքների որևէ պարագայում։
Դա ֆունդամենտալ հաջողությունա Հայաստանի և նրա քաղաքացիների համար։Քաղաքական համակեցությանը ,որ 30 տարի մեզ մոտ չէր ստացվում ,միայն այս հիմքով և այս հիմքը ավանդույթ ու ինստիտուցիոնալ դարձնելով կարելի է հասնել։
Իսկ եթե էսօր իշխանություն ունենային նախկին իշխանության ժամանակ կոռուպցիան ու ընտրակեղծիքըները դոշերով պաշտպանող ,էսօր քաղաքացիական կույսերի շորեր հագածները ու իրանց ստվերային կուկլավոդները ՝ընտրությունները կկեղծվեին ՞թե ոչ ։
Պատասխանն ակնհայտա , պայքարի գինն էլ պարզ։Ով ինչ Հայաստանա ուզում։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հանրապետության մի շարք համայնքներում հունիսի 9-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքները:
![]()
Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ ստանալով 6 457 քվե:
Նրա հիմնական մրցակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանը ստացել է 6 235 ձայն: Գրիգորյան Սասունը ստացել է 619 քվե, Ղազարյան Արթուրը՝ 100, Մկրտչյան Մանուկը՝ 301։
![]()