Սա բանդա է, որը ծրագրել է պահել իրեն անսահման լկտի, իրենց շահի համար ցանկացած դավաճանության ընդունակ են եւ ոչ մի սրբություն չունեն

Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱդեկվաԴներին.

Սա բանդա է։
Արդեն ասել եմ՝ իշխանափոխությունից հետո շատ վաղուց ընդամենը մեկ անգամ մտել եմ «ադեկվաԴ» կոչեցյալներից մեկի էջը, տեսել եմ դրանցից մեկի հակահիգիենիկ փռչոտ դոշը, լսել եղկելի բարբաջանքն ու վերջ։ Այլեւս երբեք չեմ մտել դրանց էջերը, իրենց մասին էլ ինչ-ինչ լուրեր կարդացել եմ սոցցանցերում ու Ֆեյսբուքում։

Երեկ, երբ սրանք վայնասուն բարձրացրին, որ 37 թիվը սկսվել է, իրենց ձերբակալել են, որոշեցի վերջապես «մոտիկից» տեսնել սրանց (վերջիվերջո ՀՀԿ-ականների ժամանակ ՄԻՊ աԽՇատած ու միայն պաշտոնյաների շահերը պաշտպանած, հիմա շատ անսպասելի մի այլ ձեւի «ըմբոստ» դարձած ոչ անհայտ մի պարոն սպառնացել է, որ դիմելու է բոլոր միջազգային կազմակերպություններին. բա չիմանայի՞, թե ինչ պատիժ է սպասվում ՀՀԿ-ական ժողովրդավարական ազատ արդար երկրից հետո 37 թիվը «վերակենդանացնող» ներկա իշխանությանը, զոմբիներիս էլ՝ հետը)։

Ընդամենը մեկ տեսանյութ նայեցի։ Սեւավորված մի քանի տասնյակ տղամարդիկ քայլում էին Երեւանի մայթերից մեկով։ Սովորական քաղաքացիս պատկերացրի, որ այդ պահին այդ նույն մայթով դիմացից քայլում եմ ես։
Տպավորությունս. սա բանդա է, որի նպատակը Երեւանում վախի մթնոլորտ ստեղծելն է, փողոցով խաղաղ քայլող քաղաքացուն ահաբեկելն է։

Սա բանդա է, որը ծրագրել է պահել իրեն անսահման լկտի ու ամբարտավան, որպեսզի հունից հանի իրավապահներին եւ պատահական անցորդներին այնքան՝ մինչեւ հասնի իր գերնպատակին. սրանց տանեն ոստիկանական բաժանմունք, ու թրաշամանուկ պարագլուխն իր խմբապետների հետ միասին տեսախցիկների առաջ հայտարարեն, որ 37 թիվը եկել է, էլ փրկություն չկա։
Սա բանդա է, որի նպատակն իրենց վճարող նախկին հանցագործ իշխանության շահերը պաշտպանելն է, ինչը նշանակում է՝ այս բանդան գործում է Հայաստանի քաղաքացու դեմ, որին այդ հանցագործ իշխանությունը տարիներ շարունակ կեղեքել է, թալանել է, սպանել է։

Սա բանդա է, որից սպասելի է ամեն ինչ՝ օտարներին գործ տալ եւ իրենց բառապաշարով ասած՝ քսի տալ Հայաստանի վրա, հասարակական վայրերում դեբոշներ հրահրել, ներշնչել հասարակությանը, որ իրենց շահի համար ցանկացած դավաճանության ընդունակ են եւ ոչ մի սրբություն չունեն։

Սա բանդա է, որից տեռորիստի դարչնագույն հոտ է փչում։ Այո, ես վախենում եմ էս սեւազգեստների բանդայից։  Ով չի վախենում, թող ավելի ուշադիր նայի սրանց ռոժերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ