![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղերձով դիմելով ՀՀ քաղաքացիներին, խոսել է խաղաղության համաձայնագրի և դրա ենթակետերի, տարածաշրջանի և Հայաստանի վրա այդ համաձայնագրի ազդեցության մասին:
Ըստ վարչապետի՝ խաղաղության նոր տրամաբանությունն այն է, որ ասելիս, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ կան, որ գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ մեր վերահսկողության ներքո:
«Այս հարցը փոխադարձ լուծում պետք է ստանա սահմանազատման գործընթացում»,- նշել է Փաշինյանը:
![]()