Աբովյանում տոնում են ընտրության արդյունքները

Ինչպես հայտնի է՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այսօր քաղաքապետի ընտրություններ էին։ 20։00-ին փակվել էին բոլոր ընտրատեղամասերը և սկսվել էր հաշվարկը։ Ինչպես հայտնի է՝ 5 թեկնածու է ։ Թեկնածուներն են՝ Վահագն Գևորգյան, Գրիգոր Գուլյան, Սասուն Գրիգորյան, Մանուկ Մկրտչյան, Արթուր Ղազարյան։

Սակայն հիմնական պայքարը ընթանում էր գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի և ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի միջև։ Պարբերաբար տարբեր ընտրատեղամասերից արդյունքներ են ստացվում, որից պարզ է դառնում, որ հիմնական պայքարը հենց նրանց միջև է և շատ քիչ է ձայների տարբերությունը։

Օրինակ, եղել է ընտրատեղամաս, որտեղ ՔՊ թեկնածուն ընդամենը 3 ձայնով անցել էր գործող քաղաքապետին։

Մեր տեղեկություններով Աբովյանում այսօր կայացած քաղաքապետի ընտրություններում ձայներիի առավելությամբ այս պահին առաջատար է գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Վահագն Գևորգյանը ստացել է 8080 ձայն,իսկ իշխանությունների թեկնածուն՝ Գրիգոր Գուլյանը՝ 7770 ձայն…

Հաղթանակ💪🏻💪🏻💪🏻

Posted by Garik Arustamyan on Sunday, June 9, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ